fbpx
Հասարակություն

Պատմության մեջ արվեստի գործերի խոշորագույն աճուրդը, որտեղ կվաճառվի Microsoft-ի համահիմնադրի 1 մլրդ դոլար արժողությամբ հավաքածուն

Մայքրոսոֆթի համահիմնադիր Փոլ Ալենին պատկանող մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ արվեստի գործոերը կվաճառվի պատմության մեջ խոշորագույն արվեստի աճուրդում:

Christie’s աճուրդի տունը հայտնել է, որ նոյեմբերյան վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի բարեգործությանը, ինչպես որ պարոն Ալենն է ցանկացել:

Հավաքածուն ներառում է Բոտիչելիի, Ռենուարի, Դեյվիդ Հոքնիի և Ռոյ Լիխտենշտեյնի գլուխգործոցները։

Աճուրդում կվաճառվի 500 տարվա 150 արվեստի գործ:

Կտորները կներառեն ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի La Montagne Sainte-Victoire-ը, որը գնահատվում է ավելի քան 100 միլիոն դոլար (85 միլիոն ֆունտ ստեռլինգ):

Christie’s-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդը նման չի լինի մյուսներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ