fbpx
Էկո

Խոսրովի անտառ պետական արգելոցը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման մրցույթ է հայտարարում

Հուլիսի 23-ին ՇՄ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման նպատակով հայտարարում է մրցույթ:

«Թեկնածուները պետք է համապատասխանեն մրցույթի հետևյալ պահանջներին.

✅ Բարձրագույն կրթություն զբոսաշրջության, բնապահպանության կամ այլ համապատասխան ոլորտում ցանկալի է

✅ Զբոսավարի և/կամ ուղեկցորդի աշխատանքային փորձ՝ հավաստված զբոսաշրջության ոլորտի որևէ պրոֆեսիոնալ կազմակերպության կողմից

✅ Առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ

✅ Կազմակերպչական և հաղորդակցման լավ ունակություններ

✅ Հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)

✅ Վայրի բնության պայմաններում աշխատելու ունակություն

✅ Տարբեր տարիքային խմբերի այցելուների հետ բարձր ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատելու պատրաստակամություն

✅ Կազմակերպության ենթակայության ԲՀՊՏ-ների տարածքի, ռելիեֆի, բուսական և կենդանական աշխարհի, պատմամշակույթային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ:

«Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին և ցանկանում եք միանալ բնության պահպանության կարևոր գործին, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին` khosrovreserve@gmail.com, վերնագրի բաժնում նշելով` «Հավաստագրման մրցույթ»:
Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 6
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 234-2-2030 հեռախոսահամարով։

Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված, բոլոր պահանջներին համապատասխանող թեկնածուները կվերապատրաստվեն, և թեստավորման փուլը հաղթահարածները կստանաանա հավաստագիր «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային խմբերի ուղեկցման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ