fbpx
Հասարակություն

Խոսում ենք մեր զինվորների հետ, հետո պարզվումա` դռոնը կախել են հեռախոսի սիգնալի վրա

Լևոն Սարդարյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Մեզ ասում են՝ բաց կապով մի կապվեք ճակատի զինվորների հետ։ Մենք ասում ենք՝ էս ի՞նչ ձև ա, բա մեր երեխեքի հետ չխոսե՞նք։ Խոսում ենք։ Հետո պարզվում ա՝ դռոնը կախել են հեռախոսի սիգնալի վրա։ Մենք ասում ենք՝ մի նկարեք ու մի տարածեք տեղեկություններ, որտեղ խոսք կամ ակնարկ կա զինվորների կուտակումների մասին։ Մենք ասում ենք՝ բա ճակատ գնացող մեր բալեքի աղոթքը չնկարե՞նք։ Նկարում ենք, հետո ախուվախ անում, որ գերճիշտ հրթիռով խփել են էն եկեղեցուն, որտեղ մեր բալեքի աղոթքն էինք նկարում ու մի քանի լայքի համար տարածում։ Ու նավսյակի Աստծուն շնորհակալություն ենք հայտնում, որ մեր էշության պատճառով մեր զինվոր բալեքը չեն զոհվել, որովհետև հարվածն ուշացել ա։
Մեզ դավաճաններ պետք չեն։ Մեր ցուցամոլությունն ու տգիտությունն են մեր թշնամիները»։

https://www.facebook.com/levon.sardaryan/posts/3684303971593670

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ