Հասարակություն

Վիկտոր Բելենկո. ԽՍՀՄ պատմության ամենահանդուգն փախուստի հեղինակը

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԽՍՀՄ-ի կոմունիստական մարդատյաց համակարգը շատերը չէին կարողանում տանել: Ոմանք բացեիբաց դուրս էին գալիս համակարգի դեմ և դառնում դիսիդենտներ: Ոմանք էլ պարզապես առիթը բաց չէին թողնում փախչել երկրից: Նկարում պատկերված է սովետական օդաչու Վիկտոր Բելենկոն, ով ԽՍՀՄ պատմության ամենահանդուգն փախուստի հեղինակն է:

1976թ. սեպտեմբերի 6-ին Սոկոլովկա օդանավակայանում նստեց ՄԻԳ 25 ինքնաթիռի ղեկին և ուղղությունը վերցրեց դեպի ճապոնական Հոքայդո: Վայրէջք կատարելով Ճապոնիայում՝ նա քաղաքական ապաստան խնդրեց ԱՄՆ-ից:

Ավելորդ է նշել, որ այդ ժամանակ Սառը պատերազմի թեժ փուլում գաղտնի համարվող ՄԻԳ 25-ը իսկական նվեր էր ճապոնացիների և հատկապես ամերիկացիների համար: Նրանք մանրամասն հետազոտեցին ինքնաթիռը և հսկայական տեղեկություններ ստացան: ԱՄՆ-ն գրկաբաց ընդունեց Բելենկոյին և անգամ ռազմական խորհրդականի պաշտոն տվեց»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2480353328680593&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ