fbpx
Իրավական

Խուլիգանություն Կոմիտասի պողոտայում. ոստիկանների բացահայտումը

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ սպիտակ ավտոմեքենայով անհայտ անձը Կոմիտասի պողոտայում անկանոն կրակում է։

«Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել չորս տղամարդու։

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան կայանելու համար ծագած վիճաբանության ժամանակ տղամարդիկ հարվածներ են հասցրել իրար, ինչից հետո 31-ամյա տղամարդը իր ավտոմեքենայից վերցրել է «Վալտեր» տիպի գազային ատրճանակն ու կրակել օդ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ