fbpx
Աշխարհ

«Յաբլոկոյի» 8 թեկնածուներից 4-ը գրանցվել են Մոսկվայի դումայի ընտրություններում

Ռուսաստանի «Յաբլոկո» լիբերալ կուսակցության 8 թեկնածուներից 4-ը գրանցվել են Մոսկվայի քաղաքային դումայի հաջորդ ամիս անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Ազատությունը:

Օգոստոսի 13-ին դատարանը ուժը կորցրած է ճանաչել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ արգելել Սերգեյ Միտրոխինին առաջադրվել ընտրություններում: Միտրոխինի հետ, ով Մոսկվայի դումայի նախկին անդամ է, առաջադրման հնարավորություն են ստացել Եվգենի Բունիմովիչը, Մաքսիմ Կրուգլովը և Դարյա Բեսեդինան։

Դատարանի որոշումը դիտարկվում է որպես զիջում, որը հաջորդել է Ռուսաստանի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր ցուցարարների բողոքի ակցիաներին:

Մոսկվայի ընտրական հանձնաժողովը մերժել է անկախ և ընդդիմադիր թեկնածուների մեծ մասի գրանցումը, պատճառաբանելով, որ նրանց առաջադրման օգտին հավաքված ստորագրությունների մեծ մասն անվավեր են կամ կեղծ։

Չգրանցված թեկնածուները մեղադրում են տեղական ընտրական հանձնաժողովին և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին իշխանության չարաշահման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ