fbpx
Էկո

Յակուտիայում հրդեհների հետևանքով շուրջ 20 հազար հեկտար անտառ է ոչնչացել

Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել է բռնկման երեք օջախ: Այս մասին, РИА Новости-ն, հայտնել է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման և անտառային տնտեսության նախարարությունը:

Համաձայն գերատեսչության տվյալների՝ անտառային նոր հրդեհներ չեն արձանագրվել:

«Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ է վերացվել վերահսկողության գոտում: Գոտու հրդեհված ընդհանուր տարածքը կազմում է 20 067 հեկտար»,-նշում են իշխանությունները:

Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարդացել է նրանով, որ հյուսիսային և արկտիկական շրջաններում շատ են տորֆակուտակները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ