fbpx
Սպորտ

Իզաբելա Յայլյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտել է կանանց ազգային հավաքականի անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:

Յայլյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 90 կգ, ինչը նրան և Հայաստանի հաշվարկին բերել է փոքր արծաթե մեդալ: Իզաբելլան հրում վարժությունում 105 կգ-ով բավարարվել է 7-րդ արդյունքով և երկամարտի 195 կիլոգրամով պայքարն ավարտել չորրորդ հորիզոնականում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ