fbpx
Խորհրդարան

10:20 29/7/2019

Երբ արտաքին քաղաքականությունդ մերկ է ու անզոր. ԼՀԿ պատգամավոր

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը իր Facebook-ի էջում գրել է.

«ԵՐԲ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴ ՄԵՐԿ ՈՒ ԱՆԶՈՐ Է

Կիրակի` հուլիսի 28-ին, Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։

Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում ժամը 11:00-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:

ՀԱՊԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՀՈԴՎԱԾ IV

«Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է 1992թ․ մայիսի 15-ից։

Ադրբեջանը կրկին կրակել է Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ։ Ադրբեջանի կողմից թիրախավորված այդ տարածքներն, այսպիսով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի տարածքներն են և ամեն մի նման կրակոց ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու ոտնձգության դեպքում համարժեք գործողություններ իրականացնելու պարտավորություն ունեցող ՀԱՊԿ-ի դեմ։

Ոչ նախկին, ոչ ներկայիս իշխանությունները այս հարցը այդպես էլ չեն բերելու ՀԱՊԿ օրակարգ, ինչը մեր արտաքին քաղաքականության տկարության ու մերկության վկայություններից մեկն է։, քանի որ Ադրբեջանը կրակում է Հայաստանի ուղղությամբ՝ վստահ լինելով, որ անգամ քաղաքական գնահատականի չի արժանանալու ՀԱՊԿ-ի կողմից, որը համարվում է Հայաստանի երաշխավորը։

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հնչած կրակոցին պետք է պատասխանեն ոչ միայն ու ոչ այնքան մեր զինված ուժերը, որքան դիվանագիտությունը, որը սակայն, ի տարբերություն բանակի հեռու է իրադարձություններին համարժեք արձագանքնելու կարողությունից։

Ցավակցում եմ Արման Արայիկի Բուլղադարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ անդառնալի կորստի համար»։

ԵՐԲ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴ ՄԵՐԿ ՈՒ ԱՆԶՈՐ ԷԿիրակի` հուլիսի 28-ին, Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում…

Geplaatst door Արման Բաբաջանյան / Arman Babajanyan op Zondag 28 juli 2019

Վերեվ