fbpx
Երևան

Երևանի Աջափնյակ համայնքում շուրջ 750 նոր աղբաման կտեղադրվի

Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ