fbpx
Երևան

Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ձեռք է բերվել ևս երկու աղբատար մեքենա:

«Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։

Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրն աստիճանաբար կմեղմվի։

Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ»,- գրել է Կարապետյանը։

https://www.facebook.com/photo.php?fbid=10216289456494798&set=a.10203162736495002&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ