fbpx
Հասարակություն
16:00 02/08/2019

Երևան-Սևան ավտոմայրուղում պայթյուն է տեղի ունեցել. առաջացել է խցանում

Օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում:

Պայթյունի հետևանքով վնասվել են երկու՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր և վիրավորներ չկան:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է:

Ճանապարհի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ