fbpx
Երևան

Երևանի պոլիկլինիկաներում կանցկացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ

Երևանի պոլիկլինիկաներում էներգաարդյունավետության միջոցառումների հնարավորություններն են քննարկվել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ընդգծելով քաղաքային ծրագրերում նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը` Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում իրականացվում են մի շարք ծրագրեր:

Ձեռք բերված պայմանավորվածությամբ` պոլիկլինիկաներում կիրականացվեն էներգաարդյունավետության ոլորտի ուսումնասիրություններ, իսկ տարեվերջին կընտրվի դրանց ցանկը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանի 48 մանկապարտեզում սեյսմիկ ամրացման, վերակառուցման և էներգաարդյունավետության միջոցառումների ծրագրի մանրամասները: Նշվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են: Բացի այդ, շուրջ 100 մանկապարտեզում էլ նախատեսվում է իրականացնել էներգաարդյունավետության միջոցառումներ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ