fbpx
Երևան

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է պաշտոնից

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

«Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական բաժնի, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։

Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար և մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ