fbpx
Երևան

Երևանի քաղաքապետին կից «Շրջակա միջավայրի պահպանության» խորհրդում ընդգրկվելու հրավեր

Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N85-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ:

Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N85-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ` Խորհուրդ) քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը:
Երևանի քաղաքապետին կից «Շրջակա միջավայրի պահպանության» խորհուրդը ձևավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և կազմակերպություններին` մասնակցելու վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով:
Խորհրդի կազմում ընդգրկվելու (Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու) համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 21-ը ներառյալ, հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդ որում`
ա) ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
բ) իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ խորհրդի աշխատանքներին իրավաբանական անձի այլ ներկայացուցիչ ներգրավելու դեպքում՝ վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը և գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագրի բնօրինակը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի հ. 85-Ն որոշումից կամ զանգահարել (011) 514-188 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ