fbpx
Տնտեսություն

14:00 12/7/2019

Երևանում նոր էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար. Բաղրամյան

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար:

«Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»,- ասել է Բաղրամյանը:

Նշենք նաև, որ էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը 27.4 դրամ կլինի մեկ կվտ ժամի համար:

Վերեվ