Երևան քաղաքը մինչև ընթացիկ տարվա հուլիսի վերջ կունենա ևս 24 աղբատար մեքենա:
Մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ասաց, որ Երևան քաղաքը մինչև ընթացիկ տարվա հուլիսի վերջ կունենա ևս 24 աղբատար մեքենա: Նա նշեցմ որ մեքենաների գնման գործընթացն արդեն իսկ մտել է ընթացիկ փուլ:
Նա նշեց, որ նոր աղբամանները, որոնք ներկվել են «Սանիթեք»-ի կողմից կտեղադրվեն կենտրոնում, քանի որ սկսվել է զբոսաշրջային սեզոնը:
«Կենտրոնի այն աղբամաննեը, որոնք դեռևս կիրառելի են` վարչական շրջաններ են տեղափոխվել և փոխարինել են կիրառելի աղբամաններին»,-հավելեց նա: