fbpx
Հասարակություն

Երկրում տեխզննումը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ ընդհանրապես որևէ բնույթ չի կրում. Օսիպյան

Հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վթարների մեծ թիվը ՃՈ-ի վատ աշխատանքի հետևանքն է, արձագանքեց.

«Լավ, մենք ենք վատ աշխատում, Վրաստանի ոստիկանությունն է՞լ է վատ աշխատում: Ամեն օր մենք ամփոփագրեր ենք ստանում թե՛ տեսանյութով, թե՛ թվային տվյալներով նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Վարչապետի հանձնարարականից հետո մենք ավելի ենք խստացրել, իմ կողմից կա համապատասխան հրահանգ, և ՃՈ աշխատակիցները բացառել են հանդուրժողականությունը: Նաև վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ: Խումբը շուտով կանցնի գործի, վեր կհանեն բոլոր խնդիրները»:

Նա նաև նշեց, որ երթևեկության ու վթարների պատճառը միայն ՃՈ-ից կախված չէ: Կան բազմաթիվ խնդիրներ ու նաև գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ:

«Վթարների պատճառ են վատ լուսավորությունը, ճանապարհների վատ լինելը, նշանների բացակայությունը կամ չերևելը, եղանակը, տրանսպորտային միջոցների ոչ համապատասխան սարքին լինելը: Մեր երկրում տեխզննումը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ ընդհանրապես որևէ բնույթ չի կրում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ