fbpx
Խորհրդարան

10:40 11/9/2019

Երթևեկի կանոնների խախտման բալային համակարգի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց

Սեպտեմբերի 11-ին հերթական նիստի ընթացքում խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին 94 պատգամավոր, 2-ը դեմ էին, մեկը՝ ձեռնպահ: Դեմ էին քվեարկել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները: ԼՀԿ-ն էլ կողմ քվեարկեց միայն այն պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցումը ժամանակ իրենց առաջարկները նույնպես կքննարկվեն:

Ըստ նոր նախագծի՝ ամեն 1 տարվա ընթացքում վարորդին տրվում են բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնում է զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր՝ 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդն իր իրավունքներից զրկվելու է 1 տարով ու վարելու իրավունք նորից կարող է ստանալ միայն քննությամբ։

Ինչպես ԱԺ-ում բացատրել էչ ոստիկանության պետի տեղակալը՝ երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Վարորդների բալային համակարգի ներդրմամբ տուգանքների չափերը ոչ թե կավելանան, այլ ընդհակառակը՝ որոշ դեպքերում կնվազեն։ Բայց որպեսզի անվտանգությունը չտուժի, ոստիկանությունը կներդնի հենց տուգանային միավորների՝ բալերի ինստիտուտը։

 

Վերեվ