fbpx
Խորհրդարան

14:50 31/5/2019

Ես հասկանում եմ, որ իմ հաշվին հայտնի դառնալու գայթակղությունը մեծ է. Էդմոն Մարուքյան

Մայիսի 31-ին ԱԺ նիստի ընթացքում Էդմոն Մարուքյանն անարձագանք չթողեց Համազասպ Դանիելյանի ելույթը, ով մածուն էր բերել խորհրդարան և կոչ էր անում չթունավորել մթնոլորտը:

«Ես հասկանում եմ, որ իմ հաշվին հայտնի դառնալու գայթակղությունը մեծ է: Հայտնի բան կա, ասում է` խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ, անգամ դա չենք թույլ տալու: Ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան ասելով` երկար պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնեք»:

Ապա բերեց փաստեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ իմքայլականները հակասում են իրենց հայտարարություններին.

«Ասվե՞լ է, որ համալսարանի դուռը փակողը ռեկտոր չպիտք է աշխատի, փա՞ստ եմ ներկայացրել, պատասխանը տվեք, չունե՞ս պատասխան, մեկ փաստ: Ձեր իշխանությունը հայտնել է, որ բուհերն ապաքաղաքականացվել են, «Իմ քայլից» քանի՞ պատգամավոր կա, ես չգիտեի, որ անդամ եք, ինքնախոստովանական ցուցմունք տվեցիք: Դու որ խոսում էիր, ես չէի խանգարում, երիտասա՛րդ, նորընտի՛ր պատգամավոր: Ես շատ ուրախ եմ, որ Էդմոն Մարուքյանի գծով գիտությունների թեկնածուական եք պաշտպանում, ինչ գրում եմ, հետևում եք, ես շոյված եմ: Երբ իմ ասածից ներվայնանում եք, մի բերեք դրանք այս ամբիոնից տարածեք, թունավոր ելույթները էս ամբիոնից, տոքսիկ, մի հատ ժպտացեք, առավոտ է, գարնան վերջին օրն է, կարելի՞ է էդքան չկամություն տարածել ու եթերով էլ հասցնեք մարդկանց տները, մի՛ արեք» ,- ասաց պատգամավորը:

Վերեվ