fbpx
Սպորտ

Ես կանեմ ամեն ինչ հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել Instagram-ի էջում, որում մասնավորաբար ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։
Առողջ եղեք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ