fbpx
Խորհրդարան

17:52 11/9/2019

Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, արտադրամասը․ վարչապետ

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ է նա պատասխանատվություն ստանձնում Ամուլսարի հանքի շահագործման համար նախորդ իշխանությունների տված արտոնագրի համար։

Ի պատասխան նրա հարցին վարչապետը հարցրեց, թե ինչո՞ւ է Բաբաջանյանը` որպես պատգամավոր, ներկա Ազգային ժողովի նիստին, եթե խորհրդարանը ընտրվել է նախորդ իշխանությունների կազմած Սահմանադրության հիման վրա։

Վարչապետը շարունակեց, որ թեև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված դեռ հարցեր կան, և այդ հարցերը պետք է պատասխան ստանան բնապահպանական տեսչության աշխատանքի արդյունքում։ Բայց ոչ միայն Ամուլսարի, այլև ցանկացած այլ հարցի դեպքում խնդիրները, ըստ Փաշինյանի, պետք է լուծվեն իրավունքի հիման վրա։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մեկը, որ կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը ինչպես Ամուլսարի, այնպես էլ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ և հետամուտ չի լինելու ճշմարտությանը»,- հավելեց Փաշինյանը։

«Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձևով կփակենք արտադրամասը, և այդպես՝ ճաշակով։ Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ։ Իհարկե մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ», – ընդգծեց վարչապետը։

Վերեվ