Իրավական

Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ. Վանեցյանը՝ Սանասարյանի գործի մասին

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար»,- ասաց նա:

Վանեցյանը հավելեց, որ գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպեզ խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ