fbpx
Աշխարհ

Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է 2020 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու մասին։ Այս մասին նա ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է ԲԵԼՏԱ-ն։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ինքը չի կառչում այդ պաշտոնից։ Նա պարզապես պարտադիր է համարում իր թեկնածությունն առաջարկել, իսկ մնացածը թող որոշեն մարդիկ։

«Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ արդեն շատ տարիներ է աշխատել։

Լուկաշենկոն հավելել է, որ եթե մարդիկ գնահատում են երկրում տիրող կայունությունն ու հանգստությունը, ինչպես նաև ցանկանում են երկիրը տեսնել զարգացած, ապա հենց իրենք պետք է նախաձեռնեն իր առաջադրումը։

«Այո, մենք հարուստ չենք։ Ոչ այն պատճառով, որ Լուկաշենկոն վատն է։ Որովհետև մենք երբեմն վատ ենք աշխատում և չունենք այն, ինչը կա Ռուսաստանում և այլ երկրներում։ Մենք մեր հարստությունը կոշտուկով ենք, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ստեղծում, սեփական ձեռքերով։ Դա հասկանալով՝ դուք պետք է ինձ խնդրեք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ