Խորհրդարան
21:40 21/05/2019

Եթե նախագիծ չկա, ի՞նչը քննարկենք. Աննա Կոստանյանը՝ ԼՀԿ-ի հրավիրած նիստի մասին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, թե ինչու հնարավոր չէ վաղը հրավիրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած արտահերթ նիստը:

«ԼՀ» խմբակցության ներկայացրած արտահերթ նիստի մասին կարող եմ ասել, որ նախագիծ կցված չի եղել, ընդամենն առաջարկ է եղել, որ այսինչ օրն անցկացնենք նիստ: Նախագիծը չկա, և փաստաթղթերը հետ են վերադարձվել, որ փաթեթը նորմալ ներկայացվի: Եթե նախագիծ չկա, ի՞նչը քննարկենք»,- ասել է նա:

Անդրադառնալով դատական համակարգի դեմ Նիկոլ Փաշինյանի իրականացրած ակցիային՝ նա նշեց.

«Օրենսդիր, գործադիր և դատական մարմիններն իշխանության 3 առանձին ճյուղեր են, բայց դա չի նշանակում, որ դատական իշխանությունը պետք է իրեն դնի օրենքից դուրս»,- հայտնել է Կոստանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ