fbpx
Իրավական

Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ, կունենա լուրջ խնդիրներ. Սամսոնյան

Հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանում ընթացող իրադարձություններին, ասաց.

«Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, ու սահմանադրական նորմերի ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է»։

Անի Սամսոնյանը հավելեց. «Գրիգորյանը եկավ, Ազգային ժողովում՝ օրենսդիրում, հայտարարեց, որ ինքը այս պահից ստանձնում է (ՍԴ նախագահի) լիազորությունները, բայց ինչպես տեսնում եք, անցել է քանի օր և պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները։ Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ Սահմանադրական դատարանի նախագահ, կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ»,- ասաց Սամսոնյանը։

ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նշեց, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ընդունված ընթացակարգով՝ Ազգային ժողովի որոշմամբ և այլ համապատասխան ակտերով, ու եթե Գրիգորյանը վիճարկելի է համարում այդ որոշումները, ապա դրանք կարող է վիճարկել վարչական դատարանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ