Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հինգշաբթի օրը Սիբիուում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ թվարկել է այն իդեալական հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի իրեն հաջորդող ղեկավարը: Նրա կարծիքով Եվրահանձնաժողովի ապագա ղեկավարը պետք է ունենա գաղափարներ և լսելու ունակություն:
Յունկերը մասնակցում է Տրանսիլվանիայում ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական խորհրդակցություններին, որոնք անցկացվում են մայիսի վերջին՝ Եվրահանձնաժողովի նախագահի ընտրություններին ընդառաջ: Դրանց արդյունքներն ազդում են ապագա Եվրահանձնաժողովի կազմավորման վրա: