Եղվարդի անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

Հրապարակող՝

Եղվարդի անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

Ամենադիտվածներ

Այսօր վաղ առավոտից Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել:

Նրանք նշել են, որ Գուրգեն անունով մի տղամարդ 3 օր առաջ գնել է իրենց տան տարածքը և իրենց ծեծելով դուրս հանել տանից:

Բնակիչներն արդեն 3 օր է երեխաների հետ միասին քնում են կառավարության շենքի դիմաց:

«Վարչապետի օգնականը մեզ ասաց, արեք վարձ տամ գնացեք, ապրեք: Դրանից հետո ասաց՝ դուք բոլորդ էլ աշխատում եք գնացեք աշխատեք: Ես 55 հազար փող եմ ստանում, 50 հազար նպաստ, դրանով էս 5 երեխային ո՞նց պահեմ»,- ասում է բնակիչներից մեկը:

Եղվարդցիները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հաղորդում է shantnews.am-ը: 

Ամենաթարմ