Հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) վերադարձել են Ղազախստանից, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականն այս պահին ունի մեկական բրոնզե և արծաթե մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանը կողոսկրերի կոտրվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։
Հիշեցնենք, որ այսօր՝ Սեպտեմբերի 17-ին հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը պարտություն կրեց Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։