fbpx
Սպորտ

Պատանեկան ԱԱ․ ըմբշամարտիկ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը դուրս եկավ եզրափակիչ:

1/8 եզրափակչում Քուրդյանը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիան ներկայացնող Դավիդ Գրիգորեանին, Քառորդ եզրափակչում նա 3:0 առավելության հասավ Թոմաս Կռավչիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ վրացի Մատե Գոկաձեի նկատմամբ:

Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Իրանը ներկայացնող Շահրուխ Միկաելիին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ