fbpx
Քաղաքականություն

Ընդամենը մեկ վճռական հաղթանակ, և լրիվ այլ Հայաստան․ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկ լրացավ Կարսի անկման 100 տարին։

Այս թեմայի մասին երկար պետք է գրեի, բայց կարճ կգրեմ։ Շատ բան գրել էլ եմ վերջին տարիներին։

Եթե հայ ժողովուրդը, հայկական բանակը, հայկական պետությունը հաղթելու կամք ի հայտ բերեր Կարսի տակ՝ ավելին քան ի հայտ բերեց, հայ ժողովրդի համար խաղաղությունն ապահովված էր լինելու տասնամյակների, եթե ոչ դարերի համար։

Չէին լինի հետագա պատերազմներն ու զոհերը։ 100 հազար հայ չէր զոհվի 1941-45-ին, չեմ կարծում, թե Ղարաբաղի հարց իսկի լիներ։

Ընդամենը մեկ վճռական հաղթանակ, և լրիվ այլ Հայաստան, այլ պատմություն, այլ դեմոգրաֆիա, այլ սահմաններ, ու կարևորը՝ տևական խաղաղություն։

Պարտություններից խաղաղ ու երջանիկ կյանք չի ծնվում, ոչ էլ առավել ևս՝ ազատ։

Ու մենք ցայսօր ապրում ենք 100 տարի առաջվա պարտության հետևանքներում»։

https://www.facebook.com/ustahrant/posts/10224207357755891?__cft__%5B0%5D=AZUe6w7FQg7Rljhhq2tua0uIlwG9Da8Zs-DcafiRza2RG5g4ULQDtCuXNjhHmEDY4dpqCv7NtUsNGR431_yUMKVh_3c3Ujw_u_vUUk2EV6do-cPiSGnX9Y-kJThd_sIImbo&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ