Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ դրանում կան ներքաղաքական բովանդակություն ու նպատակներ հետապնդող ձևակերպումներ։
Կոնջորյանը զարմանք հայտնեց, որ անվտանգային հարցերով ԱԺ փաստաթղթի մեջ ընդդիմությունը միակողմանի ձևակերպումներ է անում, որոնք անընդունելի են լինելու քաղաքական մեծամասնության համար։
Պատգամավորն այս ամենը բացատրեց նրանով, որ ընդդիմությունն այս հայտարարությունները գրում է, որ դրանք ոչ թե ընդունվեն, այլ չընդունվեն՝ հաշվի առնելով ներքաղաքական անընդունելի տեքստերը, ու հետո ասեն՝ քաղաքական մեծամասնությունը մերժեց ընդդիմության նախագծերը։