Ընդհանրապես չաշխատած և 10 տարի աշխատածը խիստ տարբեր կատեգորիաներ են. Սերգեյ Բագրատյան

Հրապարակող՝

Ընդհանրապես չաշխատած և 10 տարի աշխատածը խիստ տարբեր կատեգորիաներ են. Սերգեյ Բագրատյան

Ամենադիտվածներ

2019 թվականին Հայաստանի բյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար։ Այս մասին նախագիծն ԱԺ-ում քննարկելիս պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը հաշվեց, որ խոսքն ամսական մոտ 3700 դրամ բարձրացման մասին է։

Նա նշեց, որ եթե նվազագույն ստաժ չունեցողների թոշակը հավասարեցվում է ունեցողների թոշակին, մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ պետք է այդպես լինի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, որ ներկայացնում էր նախագիծը, ասաց, որ չի գտնում, թե դա լուրջ խնդիր է։

«Պարո՛ն Սաիյան, Ձեր գտնելը կարևոր չէ։ Կարևորը՝ հանրությունը գտնում է, որ ընդհանրապես չաշխատած և 10 տարի աշխատածը խիստ տարբեր կատեգորիաներ են»,- ասաց պատգամավորը։

Ամենաթարմ