Սպորտ

Ընդհանուր առմամբ մենք լավ խաղ ցուցադրեցինք․ Զիդան

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ընկերական խաղում «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

«Նոր մրցաշրջանում պետք է ոչ մի հնարավորություն չթողենք մրցակիցներին և ոչ մի դեպքում չհրաժարվենք մեր նպատակներից: Եթե կարողանանք դրանք անել, ապա հաջողություններ կգրանցենք:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ ընդամենը 1 ստուգողական հանդիպում է մնացել: Օրեցօր ավելի լավն ենք դառնում, և հաջորդ հանդիպումը ցույց կտա դա: Այս խաղում մի փոքր դժվար էր մրցակցել «Զալցբուրգ»-ի դեմ, սակայն ընդհանուր առմամբ մենք լավ խաղ ցուցադրեցինք»,-ասել է «արքայական» ակումբի մարզիչը։ Նրա խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ մադրիդցիներն օգոստոսի 11-ին ընկերական հանդիպում կանցկացնեն «Ռոմա»-ի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ