fbpx
Արցախ

Երևանն ու Ստեփանակերտը ընդլայնում են համագործակցությունը․ Մարությանն Արցախում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության Արցախում հյուրընկալվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի Facebook-ի էջից։

«Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել ենք երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Արցախ կատարածս այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը», – գրել է Մարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ