Կառավարություն

Ընդլայնվել է այն շահառուների շրջանակը, որոնց կոմունալ վճարները կփոխհատուցվեն

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ որոշվել է հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։

Դրանով կառավարությունը ընդլայնել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։

Այսպիսով, ծրագրում ներառվել են փետրվար ամսին 10001-30000 դրամի բնական գազ սպառած և 5001-10000 դրամի էլեկտրական էներգիա սպառած քաղաքացիները։ Նրանց կտրամադրվի 30 տոկոսի չափով աջակցություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ