«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ խնդիրներ առողջապահության և այլ հարցերում։ Ու որքան էլ կառավարությունը պնդում է այդ խնդրի լուծման մասին, կան նաև գերբնակեցման՝ երբեմն հանդիպող խնդիրներ»,- հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ընդունելի չէ այն, որ գերբնակեցման հարցը լուծվել է արհեստականորեն՝ համաներմամբ մարդկանց ազատ արձակելով։ Նրա խոսքով՝ նույնիսկ դրանից հետո առանձին դեպքերում հանդիպում են գերբնակեցման դեպքեր՝ ըստ կոնկրետ հիմնարկների ու պահման պայմանների։
Թաթոյանը խնդիրներ ներկայացրեց նաև պահման պայմանների վերաբերյալ։ Մասնավորապես դեպքեր են լինում, երբ ազատազրկվածը խցում է անցկացնում օրական 23 ժամ՝ դուրս գալով միայն զբոսանքի ժամին։