Ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․
«ՀՀ-ում ընդունելության քննություն կոչված կոռուպցիոն համակարգը պետք է անդառնալիորեն վերանա:
Մարդը պետք է հստակ գիտակցի, որ վճարում է հմտություն ձեռք բերելու համար, որն իր հետագա բարեկեցության հիմքն է:
Սա ամենահեշտ կազմակերպվող բանն է, եթե հաշվի առնենք բուհ դիմողների ու հատկացված տեղերի քանակը: Ներքին բաշխման մեխանիզմներ կան, որոնք աշխարհում վաղուց կիրառվում են:
Կազատվենք.
Շտեմարանային կոռուպցիայից
Կրկնուսուցման համակարգից
Հանձնաժողովական կոռուպցիայից
Դեռահասին սթրեսի ենթարկելուց
Անառողջ մրցակցությունից:
Դիմորդի ծնողին հնարավորություն կտանք տարեկան պարապելու 800.000-1.200.000 դրամ գումարն ուղղել ատամ փոխելուն, ձեռքերի խնամքին, նոր գույք ձեռք բերելուն, տարրական կենցաղային կարիքներին, որոնցից նա հրաժարվում է հանուն յուր երեխայի դիպլոմի:
Թե չէ էս կինոն երկար է մեր հասարակությանը պահելու ճահճի մեջ: Անգամ խիզախելու բան չկա»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1732204053586006?__cft__[0]=AZXBe3IRWRDrlLIOCeNFSFQXTDh9bAjQCmhzA4PFEjjN4rzCKFSEc-4SIEjPNQDJdDciEjXpgixb6YZGuKHYTab4UF25xBrXliI_jU5iTeVWfOxpBmIZ-x03MqQ6_yG9Kik&__tn__=%2CO%2CP-R