Խորհրդարանն այսօր ավարտեց այս նիստի օրինաստեղծ աշխատանքը, որի արդյունքներն ամփոփելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենք ընդունեցին երկու օրենք, որոնք երկուսն էլ առաջարկել էր ընդդիմությունը։
Դրանցից մեկը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծն էր, որով առաջարկվում է ուսանողներին հնարավորություն տալ բուհերի ուսման վարձերը վճարել ամիս առ ամիս։
Մյուսը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի նախագիծն էր, որով բանակից խուսափած ու 27 տարեկանը լրացածներին թույլ է տրվում ևս մեկ տարի վճարի դիմաց ազատվել քրեական պատժից։
Ազգային ժողովի այսօրվա աշխատանքը, սակայն, չավարտվեց, քանի որ 16։30-ին սպասվում է կառավարության հետ հարցուպատասխանը։
Աղբյուրը՝ shantnews.am