fbpx
Հասարակություն
20:00 13/02/2020

Ընդունվում են հայտեր նախագահի՝ 2020-ի երիտասարդական մրցանակի համար

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

ՀՀ քաղաքացի տաղանդավոր երիտասարդները մինչև այս տարվա փետրվարի 28-ը կարող են դիմել ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար։ Վիզուալ արվեստների բնագավառում նախատեսված է երիտասարդական 4, իսկ գրականության բնագավառում՝ 1 մրցանակ։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա), որը նախաձեռնել և ֆինանսավորում է ՀՀ նախագահի մրցանակը։

Վիզուալ արվեստների բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 25 տարեկանն է: Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 27 տարեկանն է: Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 10-ի դրությամբ: Մրցանակին կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2019 թվականին: Գրականության բնագավառում ընդունվում են արձակ (պատմվածք, վիպակ, վեպ) գործեր կամ բանաստեղծությունների շարքեր՝ տպագրված գրքով կամ պարբերականներում:

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից www.himnadram.org կամ գործադիր վարչության գրասենյակից: Պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար։ Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն՝ Աիդա Խաչիկյանին (հեռ. +374 10 52-09-40; էլ.փոստ՝ a.khachikyan@himnadram.org, Հայաստանի Հանրապետություն, 0024, Երևան, Մարշալ Բաղրամյան 26/1, Հայաստանի Հանրապետութան նախագահի նստավայր)։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 14-ը, իսկ հիմնական 7 անվանակարգերում 2020 թվականի հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է հունվարի 31-ին։

Նախորդ մրցանակակիրների մասին տեղեկությունները՝ այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ