fbpx
Սպորտ

Ամեն ինչ չէ, որ ընթացավ ըստ պլանի. Զոմմեր

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը մեկնաբանել է «Լայպցիգի» հետ ոչ-ոքին (1:1) Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։ Դա նրա դեբյուտային խաղն էր Մյունխենի կազմում:

«Սա լարված խաղ էր, և ամեն ինչ չէ, որ ընթացավ ըստ պլանի: Ես այնքան էլ երկար չեմ թիմում, և խաղացողներն ինձ այնքան էլ լավ չեն ճանաչում։ Բայց մենք կարող ենք ուրախանալ Լայպցիգի նման շատ լավ թիմի դեմ վաստակած միավորով: Հաջորդ հանդիպումը երեքշաբթի է, և մենք ցանկանում ենք երկարաձգել անպարտելիության շարքը։ Ես անհամբեր սպասում եմ նոր մարտահրավերի նման մեծ ակումբում»,- ասել է թիմի նորեկը:

«Բավարիան» 35 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Լայպցիգը 29 միավորով երրորդն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ