Իրավական

Ընթանում է Քոչարյանի ու մյուսների գործով նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:


Նախորդ նիստին պաշտպանության կողմը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին: Փաստաբաններն այդ միջնորդությունը հիմնավորել են նրանով, որ քննչական մարմինը գույքի կալանքի հիմքում է դրել քաղաքացիական հայցի և դատական ծախսերի ապահովման նպատակը, այնինչ քաղաքացիական հայց ներկայացված չէ։


Դատախազությունն, իր հերթին, առարկել է միջնորդություններին, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ պաշտպանական կողմից պահանջել է արգելքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ