fbpx
Քաղաքականություն

Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող համայքնապետերին սատարող ստորագրահավաքը` հերթական բեմադրություն

«Հայաստան» դաշինքի կողմից քաղաքացիներին ընտրակաշառք բաժանալու մի շարք դեպքերի բացահայտումից հետո Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը ամեն կերպ փորձում է հասարակության աչքին թոզ փչել և ներկայանալ որպես քաղաքական հալածյալ։

Սյունիքում ողջ հնարավորությունները գեներացրած և մի խումբ համայնքապետերի վրա հույսը դրած՝ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների արդյունքների տեսքով անակնկալի չէր սպասում։

Դաշինքի ցուցակում Սյունիքի համայնքապետերի ներգրավումը, պարզ է, որ մեկ նպատակ ուներ՝ վարչական և ֆինանսական ռեսուրսի միջոցով քաղաքական թիմի օգտին քվեներ բերել։

Ի պաշտպանություն՝ ընտրողների կամարտահայտման իրավունքին խոչընդոտելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող և կալանավորված Գորիսի քաղաքապետի՝ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետի՝ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի քաղաքապետի՝ Արթուր Սարգսյանի, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարի Արամ Գասպարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի՝ Մանվել Փարամազյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց «Հայաստան» դաշինքի ստորագրահավաք էր կազմակերպել Հյուսիսային պողոտայում։

«Ազատություն Սյունյաց պաշտպանին» խորագրով ստորագրահավաքը ևս մեկ անգամ պացուցում է, որ պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը «Հայաստան» դաշինքը արդարացում է համարում ապօրինություններ կատարելու համար, և դա ներկայացնում նրանց արդարացնելու միակ փաստարկ։

Պատերազմի մասնակից լինելը ոչ մեկին օրենքը շրջանցելու համար արդարացում չի տալիս, և հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտքն է, իսկ օրենքի և իրավունքի երկրում բոլորը հավասար են արդարադատության առաջ։

Դաշինքի կողմից բազմիցս է հայտարարվել, թե համայնքապետերը քաղբանտարկյալի կարգավիճակում են, և ներկայից իշխանությունները ամեն կերպ փորձում են իրավական համակարգը ղեկավարել։ Դաշինքի առաջնորդ, արդարադատությունն ու սահմանադրական կարգը ոտնատակ տված՝ Ռոբերտ Քոչարյանը դեռևս չի ընդունում քաղաքակա դաշտում նոր հանգամանքները։ Ինչ մնում է շինծու քրեական գործերին և իբր անհիմն մեղադրանքներին, քրեական գործերում բերված բոլոր փաստարկները հիմնավորված են, ես ժողովուրդը սեփական աչքերով է ակնատես եղել Սյունիքում կատարվող իրադարձություններին։

Ստորագրահավաքն արգելվել է ոստիկանության կողմից։ Պատերազմի ավարտից հետո շուրջ մի քանի ամիս երկիրը բախումների ու ցնցումների տանելու փորձերից հետո, այս քաղաքական ուժի մի խումբ ներկայացուցիչներ այսօր մեղադրում են ոստիկանությանը։ Փաստ է, որ իրավական համակարգը Հայաստանում երբեք այսքան քաղաքացիակենտրոն քաղաքականություն չի վարել։

Բոլորը պետք է գիտակցեն, որ Հայաստանում քաղաքացին հաստատել է օրենքի և իրավունքի դիկտատուրա, և անկախ դիրքից ու պաշտոնից բոլորը հավասար են օրենքի ու արդարադատության առաջ։

Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ