Արցախ
19:20 06/04/2020

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Ւոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ

Կան ընտրական հին, կներեք արտահայտությանս համար, «մուխլոժներ», որոնք Հայաստանում մի 10 տարի է, ինչ չեն արվում և որոնք մենք չէինք մտածում, որ Արցախում կլինեն (սփոյլեր՝ սխալվում էինք): Խոսքը ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին է:

Այսպիսով, պատահականորեն մի քանի՝ ըստ գտնվելու վայրի ցուցակ ուսումնասիրելով արդեն հայտնաբերեցինք մի քաղաքացու, ում ոստիկանությունը ներառել է Ստեփանակերտի միանգամից երկու ընտրական տեղամասերի (թիվ 1/11 և 1/13) ցուցակում: Միանգամից ասեմ՝ քաղաքացին երկու տեղամասերում էլ քվեարկել է:

Ընդ որում՝ ոստիկանությունն ընդհանրապես չուներ այդ քաղաքացուն՝ ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք, քանի որ քաղաքացին հաշվառված էր և գտնվում էր միևնույն համայնքում:

Ոստիկանության կողմից այս կեղծիքը կարող էր արվել միմիայն կանխամտածված, քանի որ անձնագրայինի ծրագիրը չի թողնում նման բան անել: Դա կարելի է անելի միմիայն «մանուալ»:

Ռետրոսպեկտիվ հասկանալով մեր սխալը (որ իզուր ենք վստահել ոստիկանությանը)՝ փորձեցինք խնդրել բոլոր՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակները, որ ստուգենք դրանք (ինչպես անում էինք Հայաստանում մի 10-12 տարի առաջ): Եվ այստեղ պարզվում է, որ այդ ցուցակները ոստիկանությունում «չեն պահպանվել»:

Այստեղ ևս խախտվել է ընտրական օրենսդրությունը և կատարվել քրեական օրենսգրքով արգելված արարք, քանի որ ընտրողների՝ ըստ գտնվելու ցուցակները ևս պետք է հրապարակվեն ոստիկանության կայքում (իսկ հրապարակվել են միմիայն հիմնական ցուցակները): Դատախազությանն այս դեպքով ուղարկված հանցագործության մասին հաղորդման հետ քիչ անց կուղարկենք ևս մեկը՝ ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի թե՛ 1-ին և թե՛ 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների մասով»:

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններԿան ընտրական հին, կներեք…

Geplaatst door Daniel Ioannisyan op Maandag 6 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ