fbpx
Արցախ

01:30 12/7/2019

Ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով. Հարությունյան

2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Արդեն չորրորդ տարին է, ինչ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անընդմեջ կազմակերպում է երիտասարդական ճամբար, որին հնարավորություն են ունենում մասնակցելու հարյուրավոր երիտասարդներ մեր հանրապետության բոլոր շրջաններից և կազմակերպելու իրենց ակտիվ հանգիստը: Այս տարի ևս բացառություն չէր, և, ձևավանդույթի համաձայն, իմ հերթին աշխատում եմ ուշադրության կենտրոնում պահել ճամբարականներին: Հերթական խմբի հետ իմ հանդիպմանը խոսել եմ կուսակցության առաջիկա ծրագրերի, համապետական սպասվող գործընթացներին մեր մասնակցության, ինչպես նաև երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մասին:

Անդրադառնալով կառավարման ոլորտն ավելի արդյունավետ դարձնելուն՝ նշել եմ, որ իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես կարևորել եմ որակյալ կրթությամբ երիտասարդ կադրերի դերակատարությունը: Սա չի նշանակում, որ թերագնահատում եմ փորձառու և արհեստավարժ մասնագետների դերը, բայց միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ պետության դինամիկ զարգացման համար մշտապես անհրաժեշտ են նոր և կրեատիվ մտածողությամբ երիտասարդ կադրեր:

Այս իմաստով տեղին եմ համարում մեկ անգամ ևս նշել, որ 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը»:

Հարգելի՛ հայրենակիցներԱրդեն չորրորդ տարին է, ինչ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անընդմեջ կազմակերպում է երիտասարդական…

Geplaatst door Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan op Donderdag 11 juli 2019

Վերեվ