fbpx
Կրթություն

Ընտվեցին Սյունիքի մարզից «Գերազանցիկ» նախագծի մասնակիցները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել «Գերազանցիկ» նախագիծը, որին մասնակցելու համար Սյունիքի մարզը պետք է 6-9-րդ դասարանների՝ գերազանց առաջադիմությամբ, հեռուստաէկրանի առջև չկաշկանդվող, ընդհանուր տրամաբանության զարգացվածությամբ աչքի ընկնող 2 աշակերտ ներկայացներ։

Լավագույններին ընտրելու նպատակով երեկ մարզկենտրոնում անցկացվեց մրցույթ, որին Կապանի, Գորիսի, Մեղրու և Քաջարանի տարածաշրջանների դպրոցներից 16 գերազանցիկ աշակերտ էր ներկայացել։ Ներկա էին նաև ծնողներ և մանկավարժներ։

Մրցույթն անց էր կացնում Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներից կազմված հանձնաժողովը՝ Կրթության, սպորտի և մշակույթի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Աշակերտները նախ գրավոր պատասխանեցին 50 կետից կազմված հարցաշարին․այն կազմել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ընդգրկում էր ոչ միայն ծրագրային հարցեր, այլև ընդհանուր զարգացվածության։

Այնուհետև առավելագույն թվով ճիշտ պատասխաններ ունեցող 4 աշակերտ մասնակցեց բանավոր հարցազրույցի փուլին, քանի որ կարևոր էր ընտրել նաև արագ կողմնորոշվող, տրամաբանող և լսարանի առջև չկաշկանդվող մասնակիցներին։

Ի վերջո, քվեարկությամբ ընտրվեցին 2 մասնակիցները՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Աստղիկ Նարինյանը և Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Արկադի Դավթյանը։ Նրանք մեկ մարզիչ-ուսուցչի հետ կներկայացնեն Սյունիքը «Գերազանցիկ» նախագծում։

Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ