fbpx
Աշխարհ

Ընտրություններում առաջատարը գործող նախագահ Մակրոնն է․ նա ստացել է ձայների 27,41 տոկոսը

makron

Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում, համաձայն նախնական տվյալների, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է: Վերջինս ստացել է ձայների 27,41 տոկոսը:

Ընտրապայքարի մասնակիցներից «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 24,03 տոկոսը:

Երրորդ տեղում է «Ապստամբ Ֆրանսիա» շարժման առաջնորդ, ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը` 21,57 տոկոս ձայներով: Ռեկոնկիստա շարժման հիմնադիր Էրիկ Զեմուրը ստացել է ձայների 6,97 տոկոսը: Մնացած թեկնածուները 5 տոկոսից պակաս ձայն են ստացել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ