ՏՏ
20:00 26/12/2019

Youtube-ն արգելափակում է կրիպտոարժույթների մասին տեսանյութերը

Կրիպտոարժույթին նվիրված տեսանյութերը արգելափակվում են Youtube-ում։ Առաջինն այդ մասին հայտնել է բլոգեր Քրիս Դանը, որի տեսահոլովակները որակվել են որպես վնասաբեր կամ վտանգավոր կոնտենտ և հեռացվել են ալիքից։

«YouTube-ը հենց նոր հեռացրեց կրիպտոարժույթի վերաբերյալ իմ տեսանյութերի մեծ մասը՝ հղում անելով «վնասաբեր կամ վտանգավոր կոնտենտին» և այն ապրանքների վաճառքին, որոնց շրջանառությունը կարգավորվում է հատուկ օրենքներով։ Մենք արդեն 10 տարի տեսանյութեր ենք պատրաստում, հավաքել ենք ավելի քան 200 000 հետևորդ և ավելի քան 7 մլն դիտում։ Ի՞նչ եք անում, տղեք»,- Twitter-ի իր էջում գրել է բլոգերը։

Ներկայումս հայտնի է արդեն ավելի քան տասը նման դեպքի մասին։ Binance բորսայի ղեկավար Չժաոն նշել է, ո սա պետք է ազդակ լինի, որ կրիպտոարդյունաբերության ներկայացուցիչները միավորվեն անկախ և գրաքննության չենթարկվող սոցիալական մեդիա-պլատֆորմ ստեղծելու համար։

«Գուցե եկել է ժամանակը, երբ կրիպտոհանրույթը պետք է սկսի աշխատանքը սոցիալական կողմնորոշվածություն ունեցող սեփական պլատֆորմ ստեղծելու ուղղությամբ՝ բլոքչեյնի հիման վրա։ Իհարկե, շատ խնդիրներ կան լուծելու՝ սպամ, խարդախություն, հեղինակային իրավունքների խախտում, կոնֆիդենցիալություն և այլն։ Բայց արժե սկսել»,-ասել է Չժաոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ