fbpx
Հասարակություն

Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը

Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ռեժիսոր Արա Շիրինյանը: Նա նշել է, որ ֆիլմը արգելափակվել է հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն):

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «5-րդ ալիքով» ցուցադրելու կապակցությամբ: «Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշել էին հարազատները:

Այս ֆիլմում նկարահանվել էր նաև Ռոբերտ Քոչարյանը. նա, սակայն, չի կարողացել հիշել՝ իր խոսքերը ֆիլմում մոնտաժվե՞լ են, թե ոչ:

Աղբյուրը` armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ