«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է անգլիական երկու ակումբի ուշադրության կենտրոնում։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը» և «Վեսթ Հեմը», սակայն ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, կամ Ա Սերիայում։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։